Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Blog Image

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, անունն էլ «Թաթա» է։

Send