Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10:10-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Blog Image

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Վայքի, Աշոցքի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտ

Send