ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է լուծել Սաուդյան Արաբիայի և Եմենում անջատողականների միջև հակամարտությունը։
ԱՄՆ նախագահը բրիտանական «The Daily Mail»-ին ասել է, որ արդեն դադարեցրել է 8 պատերազմ։
«Կարծում եմ՝ սա ևս մեկ պատերազմ է, որի հետ մենք ստիպված կլինենք գործ ունենալ, և մենք այն կդարձնենք իններորդը»,- ասել է Թրամփը։
Իրավիճակը Եմենում սրվել էին 2025 թվականի դեկտեմբերի սկզբին։ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից աջակցվող Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերը վերահսկողություն էին հաստատել Հադրամաութ և Մահրա նահանգների նկատմամբ։ Ի պատասխան՝ Եմենի կառավարությունը չեղարկել էր ԱՄԷ-ի հետ համատեղ պաշտպանական համաձայնագիրը և ռազմական օգնություն խնդրել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից։
Հունվարին Ռիադում կայացած բանակցություններից հետո հայտարարվել էր ՀԱԽ-ի լուծարման մասին։ Սաուդյան Արաբիայի տվյալներով՝ ՀԱԽ-ի առաջնորդ Այդարուս ալ-Զուբեյդին փախել է Աբու Դաբի, և խորհուրդն ինքնին լուծարվել է։
Հունվարի 11-ին Եմենի իշխանությունները հայտարարել էին, որ կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը հարավային և արևելյան նահանգների, այդ թվում՝ ժամանակավոր մայրաքաղաք Ադենի նկատմամբ։

Русский