Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Չայնիի» ոլորաններում «Porsche»-ն մխրճվել է արգելապատնեշի մեջ, վարորդը մահացել է․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

Ինչպես դեպքի  վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջակոտներից մեկից հատուկ փրկարարները։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչ դեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվում ու մահանում։ Այնպես որ այս վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը, ում ավտոմեքենան հանձնվել էր։
 

Send