Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի առևտրի կենտրոնում 2 երիտասարդներ մաչետեով և դանակներով հարձակվել են մարդկանց վրա։
1 կին է մահացել, այլ տուժածներ կան։ Հարձակվողները ձերբակալվել են։
Հարձակվողներից մեկը մոտ 19 տարեկան է։ Shot–ի տվյալով՝ հարձակվողների փախուստը կանխել են ականատեսները, այդ թվում՝ առևտրի կենտրոնի պահակը, որը ծանր վնասվածք է ստացել։ Ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ։ Նա ասել է, որ հոգնել է կյանքից, և որ հարձակումն ինքն է պլանավորել և որևէ մեկից չի վարձատրվել։

Русский