Հայաստանը դիմել է ԵՄ-ին օգնության համար
Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել՝ առաջիկա ընտրությունները արտաքին միջամտությունից պաշտպանելու նպատակով։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
▪️ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը
Վերաքննիչ դատարանում սրբազանի ազատազրկման դեմ բողոքի քննությունը տեղափոխվել է 2026 թվականի հունվարի 13-ին, ժամը 15:00-ին։ Պաշտպանները խնդրել էին նիստն անցկացնել ավելի մեծ դահլիճում։ Միքայել սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ՝ վիրահատության, ինչի պատճառով այս տարի նիստ անցկացնելը անիրատեսական է։
▪️ Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում
Դեկտեմբերի 15-ին Երևան–Սևան–Իջևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 24-ամյա երիտասարդ։ Նա զորացրված էր և մեկնում էր զորամաս՝ զինվորական գրքույկը ստանալու։
▪️ Ադրբեջանում սպասվող համաներում
Ադրբեջանում ընդունվելիք համաներման օրենքը կարող է վերաբերել ավելի քան 20 հազար մարդու։ APA-ի տվյալներով՝ այն կներառի նաև այն անձանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի կողմից հայտարարված ռազմական և «հակաահաբեկչական» գործողություններին։

Русский