Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է 2026 թվականին վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։
Որոշման համաձայն՝ 2026 թվականի ընթացքում կանցկացվեն վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքների նպատակն է ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը, նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահության ուժեղացումը՝ պահեստազորայինների ներգրավման միջոցով։
Սահմանվում են վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակները, ներգրավվող պահեստազորայինների թվաքանակն ու մասնագիտությունները, ներգրավման փուլերը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։
2026թ. ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`
2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,
2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,
2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,
2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Русский