Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Արման Ծառուկյանն արձագանքել է Գեյջիի ու Փիմբլեթի միջև ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի նշանակմանը

Blog Image

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի կազմակերպմանը։

«Չեմ կարողանում հասկանալ այս ամենի իմաստը»,- գրել է Ծառուկյանը։

Հայ մարտիկը Դեն Հուկերին հաղթելուց հետո ասել էր, որ պատրաստ է չեմպիոնական մենամարտ անցկացնել Իլյա Տոպուրիայի հետ, սակայն վերջինս հայտարարել է, որ օկտագոն կվերադառնա 2026 թվականի առաջին եռամսյակից հետո։

Թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտը տեղի կունենա հունվարի 25-ին։

Send