Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի ամեն մի բնակավայրով ման ածեն Սուրբ Գեղարդը․ Դեմոյան

Blog Image

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը

Հայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից` վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով` տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար: Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:

Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայրով ման ածեն Սուրբ Գեղարդը` քպ-ական աղտեղիքներով ու գարշահոտությամբ համեմված քաղաքական համաճարակի դեմ պայքարելու համար` գյուղերում ու քաղաքներում բացատրելով այդ քայլի կարևորությունը:

Բոլոր տեսակի համաճարակների դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով»:

Send