Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել

Blog Image

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Աբրահամյանը և Ալբերտ Ղազարյանը։


 Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

 

Send