Mediahub-ին վարորդներն ահազանգում են, որ քաղաքը կրկին կաթվածահար է։
Մեզ դիմած քաղաքացիներն ասում են, որ Երևանի շատ փողոցներում երթևեկելը դարձել է անհնար։
Մասնավորապես, մեզ դիմած վարորդները նշում են, որ Գայի պողոտայում կիլոմետրանոց խցանումներ են, ճանապարհներին պարեկներ չկան։
«Մենք՝ վարորդներս ենք պարեկի դեր ստանձնել, ու իրար օգնելով, փորձում ենք առաջ գնալ։ Ահավոր վիճակ ա՝ միլիմետր-միլիմետր ենք առաջ շարժվում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ պատճառն անգամ հայտնի չէ, թե ինչի հետևանքով են առաջացել նման կիլոմետրանոց խցանումները։
Ըստ «Yandex Map»-ի քաղաքում 8 բալանոց խցանում է։ Նույն հավելվածի տվյալներով՝ միայն Գայի պողոտայից Մյասնիկյան հատվածում յոթ վթար է եղել։

Русский