Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ում ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը մեռած է․ Հունգարիայի վարչապետ

Blog Image

Եվրոպական միությունում ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը մեռած է, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Կարծում եմ՝ սառեցված ակտիվների հարցը մեռած է, այնպես չէ՞։ Դե, ես սա տեսա երեկ երեկոյան՝ բավականաչափ հակառակվող երկրներ կան, որոնք այստեղ ձևավորում են այսպես կոչված արգելափակող փոքրամասնություն»,- ասել է Օրբանը լրագրողներին։

Ըստ վարչապետի՝ այս հարցն այլևս ակտուալ չէ։ «Նրանք կարող են կրկին փորձել, բայց մեծամասնություն կազմելու հնարավորություն չկա։ Այս հարցը դուրս է օրակարգից»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը։

ԵՄ երկրները Բրյուսել են եկել՝ քննարկելու ռուսական ակտիվների բռնագրավման թեման։

 

Send