Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում

Blog Image

Առաջիկա 24 ժամվա ընթացքում Երկրի վրա հնարավոր է մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետները։

Նրանց տվյալներով՝ արևային քամու արագությունը կարող է աճել՝ գերազանցելով 600 կմ/ժ-ը, ինչի հետևանքով գեոմագնիսական դաշտում խանգարումներ կառաջանան։ Կանխատեսվում է, որ դրանք կարող են հասնել թույլ (G1) կամ միջին ուժգնության (G2) մագնիսական փոթորկի մակարդակի։

Մասնագետների գնահատմամբ՝ մագնիսական փոթորկի հավանականությունը ներկայումս կազմում է մոտ 75 տոկոս։

Ըստ «Ֆոբոսի»՝ երևույթի պատճառը կարող է լինել Արեգակի վրա հուլիսի 30-ին գրանցված պսակային զանգվածի արտանետումը, որի ազդեցությունը հասնում է Երկիր։

Կանխատեսվում է, որ մագնիսական փոթորիկը կսկսվի առաջիկա գիշերվա երկրորդ կեսին և կտևի մոտ 6-9 ժամ։

Դրանից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումները դեռ կպահպանվեն, սակայն արդեն չեն հասնի մագնիսական փոթորկի մակարդակի։ Նախնական գնահատականներով՝ այդ ազդեցությունը կշարունակվի մինչև կիրակի օրվա ավարտը և երկուշաբթի օրվա առաջին կեսը։

Send