Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Հունգարիան անմիջապես օգնություն է առաջարկել Իրանին Իսրայելի՝ «Հըզբոլլահի» դեմ պայթող փեյջերների գործողությունից հետո․ WP

Blog Image

Հունգարիայի իշխանություններն անմիջապես օգնություն են առաջարկել Իրանին Իսրայելի՝ «Հըզբոլլահի» զինյալների դեմ 2024 թվականի սեպտեմբերին պայթող փեյջերների գործողությունից հետո, գրել է «The Washington Post»-ը։

2024 թվականի սեպտեմբերին «Հըզբոլլահի» հազարավոր փեյջերներ պայթեցրած իսրայելական մահացու հարձակումից կարճ ժամանակ անց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Իրանին տրամադրել հետախուզական տվյալներ ու ներքին հետաքննության արդյունքներ։

Թեհրանը լիբանանյան խմբավորման հիմնական հովանավորն է, որը Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Արևմտյան հետախուզության կողմից ձեռք բերված և WP-ի կողմից վերանայված հեռախոսազրույցի ձայնագրության պատճենի համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ զրույցում հայտարարել է. «Մեր գաղտնի ծառայությունն արդեն կապ է հաստատել ձեր ծառայությունների հետ, և մենք կկիսվենք հետաքննության ընթացքում հավաքված ողջ տեղեկատվությամբ»։

Այդ ժամանակ Հունգարիան ուշադրության կենտրոնում է exel, քանի որ սարքերի վրա պատկերված թայվանական ընկերությունը լրագրողներին հայտնել էր, որ դրանք արտադրվել են հունգարական ընկերության կողմից՝ լիցենզավորման պայմանագրի համաձայն։

Հեռախոսազրույցի համաձայն՝ Սիյարտոն Արաղչին ասել է. «Ես ուղղակի ուզում էի անձամբ տեղեկացնել ձեզ, որ մեր ծառայություններն արդեն կապվել են ձեր ծառայությունների հետ»։

Երբ Արաղչին պատասխանել էր, որ «շատ շնորհակալ է այս ամենի համար»։ 

Սիյարտոն պատասխանել է. «Անկասկած, անկասկած։ Եթե ձեզ անհրաժեշտ է որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ ցանկանում եք կապվել ինձ հետ, ես միշտ ձեր ծառայության մեջ եմ»։

Սիյարտոն նշել է, որ Բուդապեշտը որևէ կապ չունի սեպտեմբերի 17-ին Լիբանանում տեղի ունեցած հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել առնվազն 2800 մարդ։

«Այս փեյջերները չեն արտադրվում Հունգարիայում, դրանք երբեք չեն եղել Հունգարիայում, և ոչ մի հունգարական ընկերություն երբեք ֆիզիկական կապ չի ունեցել այս փեյջերների հետ», - ասել է Սիյարտոն։

Ինչպես նշում է WP-ն, այս զանգը և հունգարական կողմի՝ Իրանի հետ համագործակցելու պատրաստակամությունը անհարմար հարցեր են առաջացնում Օրբանի կառավարության և Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության ֆոնին։

Send