Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.
«Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է բաշխիչ ենթակայան 26-ից Էլեկտրամատակարարվող հետևյալ հասցեներում.
«Ազատամարտիկների» փողոց՝ մասնակի
«Ս.Դավիթ» փողոց՝ մասնակի
«Դավիթ Բեկ» թաղամաս՝ ամբողջությամբ
«Չեռնիշևսկի» փողոց՝ ամբողջությամբ
«Լորիս Մելիքով» փողոց՝ ամբողջությամբ
«Բելինսկի» փողոց՝ ամբողջությամբ
«Էրեբունի» թաղապետարանն՝ ամբողջությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ էլեկտրական ենթակայանում հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։

Русский