Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռատկլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին ՆԱՏՕ-ի երկրների վրա չհարձակվելու մասին զգուշացնելու համար

Blog Image

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա չհարձակվելու մասին զգուշացնելու համար, հաղորդում են «The Wall Street Journal»-ը և Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակումները չեն նշել, թե Ռատկլիֆը ում հետ է հանդիպել։ «Հանդիպումը հիմնականում նպատակ ուներ Ռուսաստանին զգուշացնել Բալթյան երկրների դեմ ցանկացած սրացման մասին», - ասել է աղբյուրներից մեկը։

Politico-ի աղբյուրը հայտնել է, որ Ռատկլիֆը նաև պահանջել է, որ Մոսկվան դադարեցնի Իրանին տրվող ռազմական և տնտեսական աջակցությունը։

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը Մոսկվա էր մեկնել օգոստոսի 25-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Boeing C-17» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով, որը նույն առավոտյան վայրէջք էր կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Երևանի ժամանակով 20:00-ի սահմաններում հաղորդվել էր, որ Ռատկլիֆին տեղափոխած ինքնաթիռը մեկնել է Մոսկվայից։

Կրեմլը հայտարարել էր, որ Ռատկլիֆը ժամանել է «հետախուզական ծառայությունների միջև շփումների» համար և չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԿՀՎ տնօրենը Մոսկվա է եկել «ինչ-որ կիսառօրյա պատճառով»։ Նա հերքել էր, որ Ռատկլիֆը Ռուսաստան է ուղարկվել այն պատճառով, թե Պուտինը մտադիր էր եղել «փորձարկել ՆԱՏՕ-ի վճռականությունը»։

Send