Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելական ուժերը նորից հարվածել են հարավային Լիբանանին (տեսանյութ)

Blog Image

Հարավային Լիբանանում Իսրայելը մի քանի հարձակումներ է իրականացրել, չնայած հրադադարի համաձայնությանը, հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Իսրայելական ուժերը հրետանի են կիրառել Բինտ Ջբեյլ շրջանի Կունին քաղաքի մոտակայքում։ Հարավում ոչնչացվել են տներ, շենքեր և այլ ենթակառուցվածքներ։ Իսրայելական ուժերը, ենթադրաբար, ականապատել են Բեյթ Լիֆ, Շամա, Բայադա և Նակուրա գյուղերի բազմաթիվ տներ, ապա դրանք հողին են հավասարեցրել։

Տեսանյութն այստեղ

Send