Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը ցրել է իր կառավարությունը և հրաժարական տվել։
Ժելյազկովը հայտարարել է, որ իր կառավարությունը լսում է ցուցարարների պահանջները։ «Ինչպես սահմանադրությամբ է կարգավորված, իշխանությունը գալիս է ժողովրդից։ Մենք լսում ենք կառավարության դեմ բողոքող քաղաքացիների ձայները», - ասել է նա։
«Կառավարությունը ձևավորվել է եվրոպական ուղու վրա միավորված տարբեր կուսակցությունների կողմից։ Բուլղարիան պետք է կանգնի այն երկրների կողքին, որոնք կառուցել են ամենակայուն միությունը՝ ԵՄ-ն», - հավելել է Ժելյազկովը։
Ժելյազկովը խորհրդարանում հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին՝ ինպիչմենթի վեցերորդ քվեարկության մեկնարկից առաջ։

Русский