Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է Հորմուզի նեղուցին։
«Հորմուզի նեղուցում ստեղծված նոր իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից նավագնացության և էներգետիկ տարանցման անվտանգությունը սպառնալիքի տակ է հրադադարի խախտումների և շրջափակման պատճառով, սակայն վնասը կնվազի։
Մենք լավ գիտակցում ենք, որ ստատուս քվոյի շարունակականությունն անընդունելի է ԱՄՆ-ի համար, և մենք դեռ նույնիսկ չենք սկսել գործել», - գրել է Իրանի խորհրդարանի նախագահն Х-ում։

Русский