Էկվադորում ոստիկանների հագուստով ու ոստիկան ներկայացած զինված մարդկանց խումբը ներխուժել է ֆուտբոլի դաշտ և կրակ բացել։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը երկրի ամենամեծ քաղաքի՝ Գուայակիլի Մոկոլի կղզում։ Զոհվել է առնվազն 3 մարդ, գրել են ԶԼՄ-ները։
Մահացածների թվում են եղել Ստալին Օլիվերոն՝ տեղական «Լոս Լագարտոս» խմբավորման առաջնորդը, և Էկվադորի հավաքականի նախկին դարպասապահ Կառլոս Լուիսի դուստրը, որը նախկինում ներգրավված է եղել կոռուպցիոն սկանդալում։

Русский