Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդականին

Blog Image

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։

Ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորեցին երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։

Պատգամավորներն ընդգծեցին, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։

 «Հայաստան» խմբակցություն

Send