Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Նոա»-ն նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր

Blog Image

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Նոա»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընթացող գոլառատ և լարված դիմակայությունում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

 

Առաջինը աչքի ընկան դաշտի տերերը. հանդիպման հաշիվը բացեց Արամ Խամոյանը: Այնուամենայնիվ, «Փյունիկի» ֆուտբոլիստները մինչև ընդմիջում կարողացան բեկել խաղի ընթացքը՝ Ալեքսանդր Միլկովիչի և Կառլեն Հովհաննիսյանի դիպուկ հարվածների շնորհիվ առաջ անցնելով հաշվի մեջ: Խաղավերջին մոտ՝ 86-րդ րոպեին, Յակոլիշը խփեց «Նոայի» երկրորդ գնդակը՝ վերականգնելով հավասարությունը և փրկելով խաղը:

Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ էր տոնել «Նոան», ընդհանուր արդյունքով հենց այս ակումբն էլ նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։

Send