Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուբիոն հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ

Blog Image

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը:  «Կենտրոնական Ասիան նաև ներդրումների նոր ուղղություն է և արտահանման նոր կենտրոն, կենտրոնական տերմինալ, որտեղից մատակարարվում են բոլոր երկրների ապագայի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր», – ընդգծել է  է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝  Վաշինգտոնը ձգտում է ապահովել կարևոր արդյունաբերությունների և դրանք սպասարկող մատակարարման շղթաների անվտանգությունը։

«Այս համաժողովը՝ «C5+1» [Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ և ԱՄՆ] ձևաչափը, արտացոլում է ոչ միայն Ամերիկայի շահագրգռվածությունը, այլև նրա հանձնառությունը՝ նպաստելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավել սերտ և խաղաղ հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է Ռուբիոն։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Անդրկասպյան առևտրային երթուղու ենթակառուցվածքները կարդիականացվեն, և գործընկերներն ավելի լայն հնարավորություններ կունենան՝ մուտք գործելու ամերիկյան և Կենտրոնական Ասիայի շուկաներ:

 

Send