Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Ես ու Դուք, ու թող փորձեն. Սիրուշո

Blog Image

Հայտնի ու սիրված երգչուհի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյի համեգից հետո սոցիալական ցանցերը ողողված են նրա կատարումներով, նրա հետ արված լուսանկարներով, տեսանյութերով, համերգի արձագանքներով։

Երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում գրել է.

«Այնպիսի տպավորություն էր կարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի, ու նաև նրանցը, ովքեր տանից էին հետևում ու սպասում: Ինչ լավն էիք բոլորդ ու ձեր պայծառ ժպիտները:

Ես ու Դուք ու թող փորձեն»։

Մեկ այլ հրապարակմամբ էլ երգչուհին գրել է․

«Չգիտեմ ոնց եմ երգել ու էական էլ չի))
Ավելի էական էր այն հսկայական ու անհավանական էներգիան, որ գալիս էր ձեզնից: փոխադարձ սիրո խոստովանություն էր իմ ու հանդիսատեսի միջև, որը պարզապես վայելել եմ:
Ոչ մեկ չի տեսնում ներսում ինչով եմ անցնում ու ինչպես եմ ինձ հավաքում, որ ելույթի պատրաստվեմ, բայց երևի զգում եք) այն տպավորությունն էր, որ հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ
Սա է լավագույն գնահատականը»:

Send