Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը կարգելի ցանկացած նավի անցումը Հորմուզի նեղուցով, եթե այն մտնի Թեհրանի կողմից հայտարարված ծովային արգելքի գոտի

Blog Image

Իրանը մշտապես կարգելի ցանկացած նավի անցումը Հորմուզի նեղուցով, եթե այն մտնի Թեհրանի կողմից հայտարարված ծովային արգելքի գոտի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:

«Եթե որևէ նավ անցնի Հորմուզի նեղուցի արգելքի գոտիով, որի ճշգրիտ կոորդինատները կհայտարարվեն առանձին, այդ նավին ցանկացած ծովային, ապահովագրական կամ լոգիստիկ ծառայությունների մատուցումը կդադարեցվի: Այն կզրկվի Հորմուզի նեղուցով անցնելու իրավունքից, նույնիսկ ապագա փորձերի դեպքում», - նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը:

Մոհեբիի խոսքով՝ արգելքի գոտի նշանակված տարածքը Հորմուզի նեղուցից արևելք է և ներառում է Չաբահար նավահանգստի շրջակայքը, ինչպես նաև Օմանի և Արաբական ծովերի որոշ հատվածներ:

Send