ARCA համակարգում խափանումներ են եղել, հնարավոր չէ փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարել բանկային քարտերով։
MediaHub-ն այս ընթացքում բազմաթիվ ահազանգեր ստացավ, թե չի գործում նաև Telcell համակարգը, մարդիկ չեն կարողանում վճարել տրանսպորտի ուղեվարձը։
MediaHub-ը կապ հաստատեց Telcell համակարգի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հետ, ով նշեց, որ արդեն ամենը կարգավորված է, իսկ խնդիրը միայն ARCA համակարգի հետ էր։
ARCA համակարգը դեռ չի գործում։
Մարիաննա Արամյան

Русский