Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփն ասել է, որ «լուրջորեն քննարկում է» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը․ նորից քննադատել է դաշինքը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «լուրջորեն քննարկում է» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը, գրել է «The Telegraph»-ը։

«Ես երբեք չեմ հրապուրվել ՆԱՏՕ-ով։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, և Պուտինը նույնպես գիտի դա, ի դեպ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Առանձնացնելով Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ նախագահը հանդիմանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քեյր Սթարմերին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին միջամտելուց հրաժարվելու համար՝ ենթադրելով, որ Թագավորական նավատորմը պատրաստ չէ այդ առաջադրանքի համար։

«Դուք նույնիսկ նավատորմ չունեք։ Դուք չափազանց հին եք և ունեցել եք ավիակիրներ, որոնք չեն աշխատել»,- ասել է ԱՄՆ նախագահը Միացյալ Թագավորության նավատորմի մասին։

«Նա կարող է անել այն, ինչ ուզում է: Դա կարևոր չէ: Սթարմերին միայն թանկարժեք հողմաղացներ են պետք, որոնք էներգակիրների գները կբարձրացնեն մինչև առաստաղը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ի օգնությունը պետք է լինի «ավտոմատ», բայց իրականում այդպես չէ:

Նա աջակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, որ Իրանի հետ պատերազմից հետո ԱՄՆ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ պատերազմի միակ նպատակը միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է, և որ պատերազմը կարող է ավարտվել ընդամենը 2-3 շաբաթվա ընթացքում:

Send