Նոր կառուցված գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում՝ մարտի 19-ին:
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության, Գորկու, Լերմոնտովի, Աբովյան, Տ.Պետրոսյան, Սահմանապահների, Թումանյան, Չարենցի, Մուրացանի, Իսահակյան, Տերյան, Կոմիտասի, Գրիգոր Լուսավորչի, Նալբանդյան, Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Ջիվանու, Մյասնիկյան փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Русский