Ռուսաստանի Դաշնության Պետդումայի լիագումար նիստում Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կոչ է արել, որ Մոսկվան դադարեցնի Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելը:
Այս հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը համեմատել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքներ», - ասել է նա՝ նկատի ունենալով Վլադիմիր Զելենսկուն։
Մայիսի 4-ին, Հայաստանի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ, Ուկրաինայի նախագահն ասլ էր, որ ռուսները «վախենում են, որ Կարմիր հրապարակի վրայով անօդաչու թռչող սարքեր կբզզան»:
«Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ են Փաշինյանին հյուրընկալում Մոսկվայում: Ես կապահովեմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես է քվեարկվում նրա օգտին, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում», - ասել է Զյուգանովը։

Русский