Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերին՝ բրիտանացի պաշտոնյաների կողմից Իսլամական Հանրապետությանը ուղղված մեղադրանքներից հետո։

Բրիտանացի դիվանագետին հանձնվել է բողոքի գրավոր նոտա, որում ներկայացված է Թեհրանի դիրքորոշումը Լոնդոնի մոտեցման և այն մեղադրանքների վերաբերյալ, որ Իրանը փորձում է իրականացնել Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այդ մեղադրանքները «ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունը տեղափոխելու և ուշադրությունը շեղելու փորձ այն գործողություններից, որոնք Թեհրանը համարում է միջազգային իրավունքի խախտում»։

Իրանական կողմը մեղադրել է Մեծ Բրիտանիային ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դավադրության մեջ։

Send