Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի համար դեր է գրվել «Ֆորսաժ» ֆրանշիզայում, հայտարարել է հոլիվուդյան դերասան Վին Դիզելը։
Դիզելը, որը մարմնավորում է Դոմինիկ Տորետտոյին՝ ֆրանշիզայի գլխավոր հերոսներից մեկին, Ինստագրամում լուսանկար է հրապարակել։
«Բոլորը հարցնում էին, թե արդյոք նա կնկարահանվի «Ֆորսաժ»-ում... Պետք է ասեմ, որ նա իրական մեկն է։ Մենք նրա համար դեր ենք գրել», - լուսանկարը մակագրել է Դիզելը։

Русский