Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը, հայտնել է հրեական կառավարության ղեկավարի գրասենյակը։
2025 թ. նոյեմբերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։
Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և որ այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Русский