Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաղաքում կրկին կոլապս է․ ո՞րն է պատճառը

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների նախաշեմին Երևանը կրկին հայտնվել է տրանսպորտային կոլապսի մեջ։

Թեև ՆԳՆ-ն դեռ օրեր առաջ զգուշացրել էր, որ մայիսի 25-28-ը մայրաքաղաքի մի շարք փողոցներում անվտանգության ապահովման նպատակով երթևեկության սահմանափակումներ են լինելու, սակայն իրական պատկերը երևանցիների համար շատ ավելի ծանր է ստացվել։

Այսօր մայրաքաղաքում մեքենայով տեղաշարժվելը վերածվել է իսկական փորձության։ Քաղաքի տարբեր հատվածներում խցանումները սկսվել են վաղ առավոտից։ Եթե սովորական օրերին քաղաքացիները կեսժամանոց ճանապարհն անցնում էին մոտ մեկ ժամում, ապա այս օրերին նույն երթուղին երբեմն կրկնակի ավելի երկար ժամանակ է պահանջում։

Խցանումներին զուգահեռ՝ կտրուկ աճել են նաև տաքսի ծառայությունների սակագները։ Գները մի քանի անգամ բարձրացել են անգամ ամենակարճ երթուղիների դեպքում։ Օրինակ՝ սովորական օրերին Պռոշյան 2 հասցեից մինչև Ձորափ 70/1 հասցե հնարավոր էր հասնել ընդամենը 3 րոպեում՝ վճարելով 400-500 դրամ, մինչդեռ այսօր նույն երթուղու արժեքը հասնում է շուրջ 2000 դրամի։

Ավելի երկար ճանապարհների դեպքում իրավիճակն էլ ավելի բարդ է․ քաղաքացիները ոչ միայն ստիպված են ժամերով մնալ խցանումների մեջ, այլ նաև տաքսի ծառայություններից օգտվելու դեպքում վճարել զգալիորեն ավելի բարձր գներ։

Տոնական միջոցառումների ֆոնին Երևանում ճանապարհները փաստացի դարձել են դժվարանցանելի։ Սոցիալական ցանցերում քաղաքացիներն արդեն դժգոհում են, որ մայրաքաղաքում տեղաշարժվելը դարձել է ոչ միայն ժամանակատար, այլ նաև ֆինանսապես ծանր բեռ։

Send