Կիեւի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակմանը ի պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի կարևորագույն թիրախներին, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին <...> Կիեւի հանցավոր ռեժիմի կողմից իրականացված ցանկացած ահաբեկչական գործողություն անպատասխան չի մնա», - նշել է նախարարությունը։
Ուկրաինան շտապ կարգով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է հրավիրել Լվովի մարզի վրա «Օրեշնիկ» հրթիռով հարվածից հետո։
«Նման հարվածը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմաններին մոտենալով լուրջ սպառնալիք է եվրոպական մայրցամաքի անվտանգության համար և փորձություն է տրանսատլանտյան հանրության համար»։ «Մենք պահանջում ենք վճռական պատասխան Ռուսաստանի անխոհեմ գործողություններին», - հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։
Նա նշել է, որ Ուկրաինան նախաձեռնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ, Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ, նաև պատասխան միջոցներ ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում:
Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիեւը անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացրել Նովգորոդի մարզում տեղակայված նստավայրի վրա։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել էին ՀՕՊ համակարգերի կողմից։

Русский