Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի համաձայն արտոնությունների երկարաձգման հետ կապված մեմորանդումի համար։
«Հարգելի նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի համաձայն արտոնությունների երկարաձգման հետ կապված մեմորանդումի համար, որը դուք ինձ ուղարկել եք ձեր անձնական գրությամբ և ջերմ խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում այս մտածված ժեստն ու մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Русский