Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Ես ու Մանոն ուզում էինք բաժանվել. Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է

Blog Image

Դերասան Սարգիս Գրիգորյանը «Rendez Vous» հաղորդման շրջանակներում հանդես է եկել  անկեղծ խոստովանությամբ:

Նա պատմել է կնոջ՝ Մանոյի հետ ունեցած լուրջ հակասությունների մասին:

Սարգիսը չի թաքցրել, որ իրենց համատեղ կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթացել:

Ըստ դերասանի՝ իրենց ընտանիքում եղել են և՛ սարսափելի վեճեր, և՛ անհանդուրժողականության պահեր:

«Մենք եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել: Բայց և՛ Մանոն, և՛ ես այնքան խիզախ գտնվեցինք, որ մեր «ես»-ից առավել գնահատեցինք «մենք»-ը»,- նշել է նա:

Չնայած առկա խնդիրներին՝ զույգը գտել է փոխհամաձայնության հասնելու իր բանաձևը: Սարգիսը շեշտում է, որ իրենց հաջողության գաղտնիքը խոսելու և լսելու կարողության մեջ է: Նրանք որդեգրել են մի կարևոր սկզբունք՝ երբեք իրարից նեղացած չպառկել քնելու:

Դերասանի խոսքով՝ մինչև հարցին վերջնական լուծում չտան, նրանք շարունակում են քննարկել խնդիրը: Դա պահանջում է սեփական «ես»-ի խոնարհում և էգոիզմից հրաժարում:

 

Send