Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է դադարեցվեն, և ԱՄՆ-ն է պատասխանատու ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ։
Իրանի նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Անկարային, Բաղդադին և Կահիրեին տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ջանքերին աջակցելու համար։

Русский