- Ադրբեջանական ԶԼՄ-ները ցուցադրել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում «ընկած իրանական անօդաչու թռչող սարքի մնացորդները»։
Տեսանյութ
- Բաքվից Նախիջևան թռչող AZAL ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել։
- «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանից թռչող երկու անօդաչու թռչող սարքեր են վթարի ենթարկվել և պայթել Նախիջևանում։ Գործակալության տվյալներով՝ մեկ անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել օդանավակայանի տարածքում, իսկ մյուսը՝ դպրոցի բակում։ Ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են։
- «Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը» վթարի են ենթարկվել և պայթել օդանավակայանի շենքի և Բաբաք շրջանի Շեքերաբադ գյուղի ավագ դպրոցի մոտ։ Azertac-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և շտապօգնության խմբեր։
Նկարներ
- Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ավելի վաղ հայտնել էին, որ «Իրանից արձակված հրթիռներ և ԱԹՍ–ներ» են ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում
Նախկինում Թեհրանը հերքել էր Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները։
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «անօդաչու թռչող սարքերի հարձակումը»
«Այս հարձակումը Ադրբեջանի տարածքում հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի վերոնշյալ հարցը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ»։
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Մեկ անօդաչու թռչող սարք բախվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքին, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

Русский