«Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը, սերբական թիմում իր թիմակից Նաիր Թիկնիզյանի խնդրանքով, գնահատել է վերջինիս խաղը։
— Ի՞նչ կարծիք ունես իմ մասին:
«Կարծում եմ՝ դու շատ-շատ լավ տղա ես, մեծ սիրտ ունես: Դու խենթ ես՝ լավ իմաստով, և դա ինձ դուր է գալիս: Դու պրոֆեսիոնալ ես, որն ուզում է մեծ ֆուտբոլիստ դառնալ: Եթե խոսենք ֆուտբոլի մասին, ապա դու շատ լավ որակներ ունես, հիանալի ես կատարում մեծ ծավալի աշխատանք: Դու շատ արագ ես, ունես անհավանական ձախ ոտք: Աջը, կարծում եմ, դեռ կարող ենք մի փոքր էլ զարգացնել: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ քո մեջ, բայց ես ուզում եմ, որ դու անես հաջորդ քայլը, որը քեզ համար շատ կարևոր կլինի»,- ասել է Արնաուտովիչը Nobel-ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը սերբական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ կատարելով 2 գոլային փոխանցում։
Աղբյուրը՝ Armsport.am:

Русский