Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը։
Ալիեւն անդրադարձել է Քուրթուլմուշի մասնակցության կարևորությանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին։
Նշելով, որ Բաքուն կհյուրընկալի նաև այլ միջոցառումներ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում, նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է իսլամական երկրների միջև կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԻՀԿ 20-րդ նստաշրջանի բարձր մակարդակի կազմակերպման համար, Նուման Քուրթուլմուշը Ալիեւին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։
Ադրբեջանի նախագահը խնդրել է, որ իր ողջույնները փոխանցվեն Էրդողանին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Շուշայի հռչակագրի նշանակությանը, նշվել է մեր երկրների միջև «եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջխորհրդարանական ոլորտում»։
Ընդգծվել է, որ «ադրբեջանա-թուրքական միասնությունն ու եղբայրությունը աննախադեպ են աշխարհում, որը համարվում է ընդհանուր ժառանգություն»։ Նշվել է, որ երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունը «կարևոր գործոն են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են օրենսդիր մարմինների միջև համագործակցության հարցերն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները։

Русский