Ուկրաինայի բանակը հարվածել է Տագանրոգ քաղաքում տեղակայված ԱԹՍ-ների գործարանին, հայտնել է Կիեւը։
Հարվածի տակ է հայտնվել «Ատլանտ Աէրո» ձեռնարկությունը, որն իրականացնում է «Մոլնիյա» տիպի հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի, նաև «Օրիոն» անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների լիարժեք մշակումը, հավաքումը ու փորձարկումը: Տեղում գրանցվել են պայթյուններ և հրդեհ, վնասի չափը պարզվում է:
Հարվածի տակ են հայտնվել նաև Զապորոժիեում «Տոր» և «Տունգուսկա» զենիթահրթիռային համակարգերը և P-18-2 «Պրիմա» ռադարը, Մակիեւկայում զինամթերքի պահեստը և Սոլնեչնոյեում «Տոր» զենիթահրթիռային համակարգը:

Русский