Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանը մեղադրյալ է ճանաչվել․ Արա Զոհրաբյան

Blog Image

Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանը [նախկին տեր Արամ] դատարանում մեղադրյալ է ճանաչվել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ վարույթը վերաբերում է սեփականատիրոջ կամքին հակառակ գույքի օգտագործմանը և սեփականատիրոջը վնաս հասցնելուն։ «Այս դեպքում նա զավթել է Հովհաննավանքը և վնաս է հասցրել Մայր աթոռին»,- ավելացրել է փաստաբանը։

Կա նաև հայց Ասատրյանի դեմ բնակարանից վտարելու վերաբերյալ, քանի որ նա մինչև այսօր շարունակում է բնակվել Մայր աթոռի տրամադրած բնակարանում և հրաժարվում է ազատել այն։

Կարգալույծ արված մյուս քահանայի՝ Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեպքում կա դատարանի վճիռ՝ Մայր աթոռի տրամադրած բնակարանից նրան վտարելու վերաբերյալ։ Վճիռը դեռ կատարված չէ, քանի որ այն բողոքարկման փուլում է։
Փաստաբանը վստահ է՝ ամեն բան արվելու է վճռի կատարումը ձգձգելու և Մայր աթոռի՝ ժամանակին տրամադրած նյութական բարիքներից օգտվելու համար։

Թախմազյանի առնչությամբ ևս մի վարույթ կա, որը վերաբերում է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չէին տվել Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն։ Դրանից 2 օր անց եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ էր կատարվել։

Send