«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրել է․
«Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։
Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։

Русский