ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն մի քանի ամիս է սահմանափակումներ է մտցրել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա՝ դրանց որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Русский