Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԹ-ն ու եվրոպացի դաշնակիցները քննարկում են ռուսական «ստվերային նավատորմի» տանկերների առգրավման հարցը․ Bloomberg

Blog Image

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին հանդիպում է անցկացրել Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելու Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին» պատկանող տանկերների առգրավման հարցը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով հանդիպմանը ծանոթ աղբյուրներին։

Գործակալությունը նշել է, որ 10 երկրների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Օրակարգում Ռուսաստանի նավթային եկամուտների կրճատման հարցն է եղել։

Bloomberg-ի աղբյուրն ասել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին հանդիպմանը ուղեկցել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռիչարդ Նայթոնը, ով ավելի մանրամասն տեղեկություններ է տրամադրել «ստվերային նավատորմի» առգրավման գործողությունների մասին։

«Մթնոլորտն ու փոխըմբռնումն այնպիսին էին, որ մենք պետք է ավելի նախաձեռնող լինեինք։ Հաղորդագրությունն այն է, որ այն երկրները, որոնք դրոշներ են տրամադրում ստվերային նավատորմի նավերին, պետք է տեղյակ լինեն, որ այլ երկրներ կարող են գործողություններ ձեռնարկել», - գործակալությունը մեջբերել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրի խոսքերը։

Send