Էրդողանը պատրաստ է 2026 թվականին «խորհրդանշական քայլեր» ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերություններում
Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն Անկարայում դեսպանների համաժողովում ելույթ ունենալով՝ նա նշել է. «Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մենք նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյա Միխայիլ Կալուգինը:
«Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքին», Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։
Գյումրիում այսօր 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․ -ին, որի արդյունքում նրանք մահացել են։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայտնում են բանաստեղծի տուն–թանգարանից։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել հեռացնել վերոնշյալ քանդակը։

Русский