Միացյալ Նահանգները Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը դիտարկում է որպես Եվրոպայի ամենահավանական ներկայացուցիչներ Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցություններում․ այս մասին հայտնել է «Financial Times» պարբերականը՝ վկայակոչելով չորս եվրոպացի դիվանագետների։
Այս երկրները, որոնք հայտնի են որպես «E3» խումբ, կարող են հանդես գալ եվրոպական պետությունների անունից հակամարտության կարգավորմանը վերաբերող քննարկումներում։ Բայց Եվրոպայում մտահոգություն կա, որ աշխարհամասը կարող է դուրս մնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ քննարկումներից։
«Առայժմ մենք կփորձենք կենտրոնանալ E3-ի վրա։ Ինչ-որ փուլում, եթե խոսքը լուրջ բանակցությունների մասին լինի, անհրաժեշտ կլինի եվրոպական կառույցների ներգրավումը՝ թե՛ Ուկրաինայի և ԵՄ-ի հարաբերությունների, թե՛ պատժամիջոցների վերացման համատեքստում»,- նշել է դիվանագետներից մեկը։

Русский