Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ճնշումներից հետո Կոլումբիայի նախագահը կապ է հաստատել անձամբ Թրամփի հետ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության կտրուկ սրման և Բոգոտայի դեմ Վաշինգտոնի վերջին սպառնալիքների ֆոնին։

Զրույցը տեղի է ունեցել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից մի քանի օր անց, որը սրել է լարվածությունը ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի երկրների հարաբերություններում։

Ըստ Թրամփի՝ Պետրոն սկսել է զրույցը՝ բացատրելու Կոլումբիայի դիրքորոշումը թմրանյութերի ապօրինի շրջանառության և երկրների միջև այլ տարաձայնությունների վերաբերյալ։ «Ինձ համար մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ։ Ես գնահատեցի նրա տոնը և անկեղծությունը», - ասել է Թրամփը։

Միացյալ Նահագների ղեկավարը նշել է, որ շուտով Սպիտակ տանը անձամբ հանդիպելու է Պետրոյի հետ։ Ներկայումս, ըստ նրա, բանակցություններ են ընթանում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիսենսիոյի միջև։

Send