Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Արաղչին Լավրովին ասել է, որ Իրանն իրավունք ունի արձագանքել Ուկրաինայի կողմից նավի վրա հարձակմանը

Blog Image

Թեհրանն իրավունք ունի արձագանքել Կիեւի կողմից Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակմանը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Երեկ Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որը մեծ մասամբ նվիրված է եղել այս թեմային։ Մեր արտաքին գործերի նախարարության ղեկավարը ընդգծել է, որ Իրանը պահպանում է արձագանքելու իր անօտարելի իրավունքը», - ասել է դիվանագետը։

Հուլիսի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Արաղչին իրենց զրույցի ընթացքում քննարկել են Կիեւի կողմից Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը «ընդգծել է Կեւի ռեժիմի արկածախնդրությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան Կասպից ծովում հարվածել է իրանական առևտրային նավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

Send