Անգլիացի մասնագետ Շոն Դայչը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ի երրորդ մարզիչն այս մրցաշրջանում։
Անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ավտրալիացի մասնագետ Անգե Պոստեկօգլուն հեռացվել էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հոկտեմբերի 18-ին։ Այդ օրն ակումբն իր հարկի տակ 0-3 պարտվել էր «Չելսիին»։
Մարզիչը ակումբում անցկացրել էր ընդամենը 39 օր, իսկ «Նոթինգհեմ» չէր կարողացել 8 խաղերում հաղթանակ տանել։

Русский